Santa Cruz de la Sierra
+25°C
8
La Paz
+9°C
7
Trinidad
+25°C
8
Sucre
+13°C
7
Tarija
+17°C
8
Potosí
+6°C
8
Oruro
+9°C
8
Cochabamba
+14°C
7
Cobija
+25°C
8
Widget clima HTML para el sitio web de sharpweather.com

«Հատիկ-հատիկ վերադարձնելու եմ» օպերացիան մեծ կեղծիք է. բացահայտում . «Ժողովուրդ»

«Հատիկ-հատիկ վերադարձնելու եմ» օպերացիան մեծ կեղծիք է. բացահայտում . «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախորդ տարվա աշնանը պետությանը նվիրած «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան, որի մասին 14 ամիս անց Նիկոլ Փաշինյանը հպարտությամբ հայտարարեց, թե հատիկ-հատիկ՝ թալանը վերադարձնում է, իրականում չի բռնագանձվել, այլ քաղաքացին նվեր է տվել պետությանը:

Հիշեցնենք, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն Ազգային ժողովի ՔՊ խմբակցությունն ընդունել է 2020 թվականի ապրիլի 16-ին, որը ուժի մեջ է մտել նույն տարվա մայիսի 23-ին: Հիմա ՀՀ դատախազությունը այս օրենքի հիման վրա հայցեր է ներկայացնում դատարան, որտեղ կայացնում են վճիռներ այս կամ այն ապօրինի գույքի վերաբերյալ: Իսկ Փաշինյանն էլ դա համարում է «թալանի վերադարձ»: Թեեւ կոնկրետ այդ ավտոմեքենան ոչ թե վճռով է բռնագանձվել, այլ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի` «Թոխմախի Մհերի» քրոջ փեսան ինքն է նվիրել պետությանը:

«Ժողովուրդ» օրաթերթը մասնագիտական հանրույթից ահազանգեր է ստանում այն մասին, որ իրականում դատախազությունը իրավական ճանապարհով չի կարողանալու բռնագանձել որեւէ ապօրինի գույք: Իսկ եթե նույնիսկ բռնագանձի, ապա քաղաքացին, ումից որ բռնագանձել են, այդ գույքի արժեքից մի քանի անգամ ավելի փոխհատուցում է ստանալու հետագայում ՀՀ պետբյուջեից իր բողոքարկումներով: Իսկ ռեգրեսիվ հայցով այդ վճիռը կայացրած դատավորից ու հայցը պաշտպանած դատախազից քաղաքացին կարող է ստանալ նաեւ իր գույքը խլելու փոխհատուցումը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում