Համանախագահները կհանդիպեն Նալբանդյանին և Մամեդյարովին դեկտեմբերին

Ամեն անգամ, երբ նախագահները հնարավորություն  են ունենում հանդիպելու, նրանք կարող են հստակեցնել իրենց դիրքորոշումները և թեթևացնեն առանցքային հարցերի շուրջ իրենց տարաձայնությունները, ինչպես որ դա եղավ Փարիզում:

Այդ մասին հայատարարել է Միսնկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ մեկնաբանելով Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

«Ես ոգևորված էի, որ երկու նախագահներն էլ ցանկանում էին դադարեցնել հակամարտությունը` բանակցային ճանապարհով: Նրանք մեկը մյուսին հստակ հասկացնել տվեցին, որ եկել է խաղաղության ժամանակը, և որ հայերի ու ադրբեջանցիների միջև թշնամանքին պետք է փոխարինելու գա համագործակցության դարաշրջանը»,-ասել է Ուորլիքը: Նա ընդգծել է, որ նախագահների հանդիպումները նպաստում են առաջնագծում և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացմանը: Միաժամանակ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը հակամարտող կողմերին կոչ է արել միջոցներ ձեռնարկել վստահության ամրապնդման համար:

«Իրական բանակցային գործընթացը կարող է հզոր ազդակ հանդիսանալ տարածաշրջանի ազգերի համար այն իմաստով, որ կողմերը հասկանում են խաղաղության օգուստները»-ընդգծել է Ուորլքիը:

Ջեյմս Ուորլիքը հայատարարել է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ դեկտեմբերին:

Ըստ նրա, հանդիպումը տեղի կունենա Շվեյցարիայիում, ԵԱՀԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում: Հանդիպման նպատակն է նախապատրաստումը գալիք տարի կայանալիք երկու երկրների նախագահների հանդիպմանը:

Ուորլիքը հայտարարել է, որ համանախագահները մտադիր են շարունակել սերտ գործակցությունը երկու երկրների նախագահների և ԱԳ նախարարների հետ,

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում