Գերմանիային շփոթեցնում է Ուկրաինայում զորքերի տեղակայման շուրջ քննարկումները

Գերմանիային շփոթեցնում է Ուկրաինայում զորքերի տեղակայման շուրջ քննարկումները

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ իրեն շփոթեցնում են Ուկրաինայում զորքերի տեղակայման շուրջ քննարկումները, քանի որ այս պահին հայտնի չեն խաղաղ բանակցությունների ելքի հնարավոր տարբերակները:

«Վաղաժամ է ու անտեղի հիմա սկսել այս քննարկումը։ Ես նույնիսկ մի փոքր ամաչում եմ այս բանավեճից, ուզում եմ դա ասել միանգամայն բաց։ Այստեղ քննարկում են խաղաղ բանակցությունների արդյունքները, որոնք չեն եղել, որտեղ Ուկրաինան «այո» չի ասել և չի նստել սեղանի շուրջ։ Ընդ որում, այդ ամենը տեղի է ունենում Ուկրաինայի թիկունքում»,- ասել է Շոլցը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Գերմանիան պատրաստ կլինի մասնակցել Ուկրաինայում զորքերի տեղակայմանը ռազմական գործողությունների ավարտից հետո:

Կանցլերը հավելել է, որ այժմ հայտնի չէ, թե ինչպիսին կլինի հնարավոր խաղաղ բանակցությունների արդյունքը:

«Եվ ինձ համար միանգամայն ակնհայտ է, որ սա սխալ ժամանակի և սխալ թեմայի շուրջ անհամապատասխան քննարկում է»,- նշել Է կանցլերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում