Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն ազատ արձակվեց

Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն ազատ արձակվեց

Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի խափանման միջոցը փոխվեց։ Դատարանի որոշմամբ կալանքը փոխարինվեց 10 միլիոն ՀՀ դրամ գրավով և չբացակայելու արգելքով։ 

Դատախազը միջնորդել էր 3 ամսով երկարաձգել Տիրան Խաչատրյանի կալանքը, սակայն դատարանը մերժեց միջնորդությունը։

Նշենք, որ տարեսկզբին Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվել էր։

Ավելի վաղ, նա ձերբակալվել էր  44-օրյա պատերազմին առնչվող գործով: Տիրան Խաչատրյանը մեղադրվում է ռազմական դրության ընթացքում իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Տիրան Խաչատրյանը մեղադրանքը չի ընդունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում