ՊՆ զորամասի ճաշարանում բռնկված հրդեհը մարվել է, տուժածներ չկան. ՀՀ ՊՆ
19/02/2025 11:59

Նմանատիպ
ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված հրդեհը մարվել է: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Տուժածներ չկան: Հրդեհի բռնկման հանգամանքները, ինչպես նաև նյութական վնասի չափը ճշտվում են:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում ասվում է․ «Լրատվամիջոցում զետեղված պնդումն այն մասին, թե իբր ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված փոքր «հրդեհն անխուսափելի էր, քանի որ ճաշարանը հին էր», չի համապատասխանում իրականությանը:
Տվյալ ճաշարանը վերանորոգվել է և նոր գույքով համալրվել նախորդ տարի՝ 2024 թվականին»։
Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 19-ին, հրդեհ էր բռնկվել ՀՀ ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում