Ե՞րբ կսկսվեն Պուտին-Թրամփ ուղիղ բանակցությունները, որոնք փոխելու են ողջ աշխարհը

Ե՞րբ կսկսվեն Պուտին-Թրամփ ուղիղ բանակցությունները, որոնք փոխելու են ողջ աշխարհը

ԱՄՆ-ն ելնում է նրանից, որ ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները պետք է ընթանան և Ռուսաստանի, և Ուկրաինայի մասնակցությամբ։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ապա հեռախոսազրույցի ժամանակ Դոնալդ Թրամփն ինձ ասել է, որ Միացյալ Նահանգները առաջնորդվում է այն տրամաբանությամբ, որ բանակցային գործընթացը տեղի կունենա և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի մասնակցությամբ», – ասել է ՌԴ նախագահը:

Պուտինի համոզմամբ՝ բավական չէ պարզապես հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, պետք է հասնել ամենակարևոր հարցերի մշակմանը, այդ թվում՝ Ուկրաինայի հարցով։

Նա նշել է, որ Թրամփն այս հարցով շարունակում է կապ հաստատել իր եվրոպական դաշնակիցների հետ:

«Այնտեղ ոչինչ փակ չէ, ամերիկացիները նրանց հետ քննարկում են այդ ամենը։ Ոչ ոք Ուկրաինային չի բացառում այդ գործընթացից, ուստի ռուս-ամերիկյան հանդիպմանը նման արձագանքի հիմքեր չկան», – ընդգծել է Պուտինը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահաբար պնդել էր, որ հաջորդ շաբաթ, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա իր և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։

Պուտին-Թրամփ հանդիպանն անդրադարձել էր նաև Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, ո՛չ հաստատելով, ո՛չ էլ հերքելով այդ տեղեկությունը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղիղ բանակցությունները կարող են տեղի ունենալ փետրվարին կամ ավելի ուշ, սակայն կարող են առհասարակ տեղի չունենալ, անկախ նրանից, թե ինչ են գրում մեր կամ արևմտյան լրատվամիջոցները։

Միաժամանակ նա նշել է, որ երկու երկրների ԱԳՆ–ների գծով որոշակի նախապատրաստություն կպահանջվի։

Պեսկովի խոսքով` Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները վերականգնման կարիք ունեն, ԱՄՆ նախկին վարչակազմը նպատակաուղղված վնաս էր հասցնում դրանց։

Ինչ վերաբերում է Ուկրաինայի հարցով ՌԴ բանակցողի նշանակմանը, ապա Պեսկովը նշել է, որ ՌԴ նախագահը որոշում կկայացնի այն բանից հետո, երբ դա կանի ԱՄՆ-ն։

«Երբ ամերիկյան կողմը կորոշի, կախված նրանից, թե ով կլինի դա, մեր նախագահը որոշում կկայացնի մեր ներկայացուցչի վերաբերյալ»,- ասել է Պուտինի խոսնակը։

Նա ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարևոր քայլ է որակել ուկրաինական կարգավորման համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում