ԱՄՆ-ն դեմ է, որ այլ երկրներ կարող են թուլացնել իրենց արժույթը դոլարի նկատմամբ
Նմանատիպ
Միացյալ Նահանգները մտադիր է հավատարիմ մնալ ուժեղ դոլարի քաղաքականությանը և դեմ է, որ այլ երկրներ արհեստականորեն թուլացնում են իրենց արժույթների փոխարժեքներն ամերիկյանի նկատմամբ: Այս մասին Bloomberg TV հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսսենտը։
«ԱՄՆ-ն ուժեղ դոլարի քաղաքականություն է վարում, բայց դա չի նշանակում, որ երկկողմ առևտրում այլ երկրներ կարող են թուլացնել իրենց արժույթը դոլարի նկատմամբ և շահարկել իրենց արժույթը»,-ասել է Բեսենտը:
Նրա կարծիքով՝ դոլարն ուժեղ կմնա համապատասխան քաղաքականության իրականացման դեպքում՝ իր մեջ ներառելով ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտի կրճատումը, երկրում ներդրումային և արտադրական կլիմայի բարելավումը:
ԱՄՆ-ը կձգտի, որպեսզի ներմուծման և արտահանման հավասարակշռություն մասով մյուս պետությունները փոխեն իրենց էկոնոմիկայի կառուցվածքը և հրաժարվեն թույլ փոխարժեքների տված առավելություններից։
Բեսենտը Չինաստանի վերաբերյալ նշել է, որ ՉԺՀ-ի դրամական քաղաքականությունը գնահատելը դժվար է թվում յուանի տարբեր փոխանակման աժեքների պատճառով։
Հունվարին Truth Social-ում Թրամփը խոստացել էր BRICS-ի անդամ երկրների նկատմամբ 100% մաքսատուրքեր սահմանել, եթե նրանք փորձեն նոր արժույթ կամ ամերիկյան դոլարին այլընտրանք ստեղծել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում