Վթարի հետևանքով վիրավորվել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը

Վթարի հետևանքով վիրավորվել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին սպասարկող ծառայողական ավտոմեքենան վթարի է ենթարկվել։ Այս մասին հայտնում են Ռուսաստանի դեսպանությունից։

«Դեսպանն ու վարորդը ստացել են թեթև վնասվածքներ։ Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, առողջությանը վտանգ չի սպառնում»,- նշված է հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում