Ադրբեջանը և Հունգարիան ռազմավարական գործընկերներ կդառնան

Ադրբեջանը և Հունգարիան ռազմավարական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր կստորագրեն: Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական հարաբերություններին նախարար Պետեր Սիյատրոն Ադրբեջանի իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ ունեցած մամուլի ասուլիսի ժա,ամալ

Նախարարի խոսքերով նախապատրաստվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Հունգարիա, որի ժամանակ էլ նախատեսվում է այդ համաձայնագրի ստորագրումը:

«Ադրբեջանը Հունգարիայի ռազմավարական գործընկերն է և երկու երկների միջև տնտեսական կապերն էլ զարգանում են արագ տեմպերով»-հայտարարել  է Սիյատրոն:

Նրա խոսքերով երկու երկների միջև ապրանքաշրջանառությունը վերջին ժամանակներս աճել է 17 տոկոսով:
«Մենք մեծ հույսեր ունենք Ադրբեջանի նախագահի այցի հետ կապված»,- նշել է հունգարացի պաշտոնյան:

Նրա խոսքերով Հունգարիան մեծ ուշադրություն է հատկացնում ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում Ադրբեջանի հետ համագործակցությանը: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում