Պիտի պատժվեն նրանք, ում խոսքը համընկել է թշնամու ղեկավարների խոսքին․ Էդգար Ղազարյան

Նմանատիպ
Վաղ, թե ուշ մեղադրյալի աթոռին են հայտնվելու նրանք, ովքեր այսպիսի մեղադրանքներ են ներկայացնում իշխանության ընդդիմախոսներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
«Վստահ եմ՝ նրանք իրենց հետ այստեղ կբերեն Նիկոլ Փաշինյանին, Վահե Գրիգորյանին, ՍԴ բազմաթիվ դատավորների, և այդ մարդիկ այստեղ կինեն մեղադրյալի կարգավիճակում»,- ասաց Ղազարյանը։
Նա նաև նշեց, որ իրեն թիրախավորել են քննադատության, խոսքով իր դիրքորոշումն արտահայտելու համար, այնինչ պատասխանատվության պետք է ենթարկվեն նրանք, ովքեր իրենց խոսքով ու գործողություններով պետական դավաճանություն են իրականացրել։
«Ոչ մի մարդ չի կարող Հայաստանում խոսք ասելու համար պատժվել, բացի նրանցից, ում խոսքը համընկել է թշնամու ղեկավարների խոսքին։ Բացի նրանցից, ովքեր իրականացրել են պետական դավաճանություն։ Ա՛յ իրենք պիտի պատժվեն իրենց խոսքի համար, որ իրենց խոսքով, իրենց գործողություններով իրականացրել են պետական դավաճանություն»,- ընդգծեց Ղազարյանը։
Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանին դատում են իշխանությանը և ՍԴ-ին քննադատելու համար։
Նրա խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի վաղը՝ փետրվարի 23-ին, ժամը 10:00-ին։ Այդ մասին լրագրողներին հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Մենք ներկայացրինք, որ անհատի նկատմամբ քրեական հետապնդումից զատ, սա լրիվ նոր քրեական հետապնդում է խոսքի ազատության նկատմամբ»,- շեշտեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում