ՆԱՏՕ-ն սնուցում է միջազգային ահաբեկչությունը․ Լավրով
23/02/2025 21:14
Կարդացեք նաև
Միջազգային ահաբեկչության սպառնալիքները սրություն են պահպանում Իրաքում, Լիբիայում, Աֆղանստանում և Սիրիայում ՆԱՏՕ-ի ռազմական արկածների հետեւանքով: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ահաբեկչական խմբավորումներն ամբողջ աշխարհում «սնվում են» Ուկրաինայից հոսող արևմտյան զենքի մատակարարմամբ»,- նշել է նախարարը:
Նրա խոսքով՝ «երկակի ստանդարտների» ոգով Արևմուտքը գրոհայիններին բաժանում է «յուրայինների» և «օտարների»։ Եվրոպայում նման կարճատես քաղաքականությունն արդեն հանգեցրել է «Հյուսիսային հոսքեր» խողովակաշարերի դեմ ահաբեկչությունների:
Հետևեք մեզ նաև Telegram-ում