Մակրոնն ու Էրդողանը պայմանավորվել են միասին աշխատել

Մակրոնն ու Էրդողանը պայմանավորվել են միասին աշխատել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի իր պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել Է Ուկրաինայի հարցով բանակցություններ սկսելու անհրաժեշտության մասին, որոնք չեն բացառում հակամարտության երկու կողմերին։

Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային և գլոբալ խնդիրներին վերաբերող հարցեր:

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է իր ջանքերը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու և արդար ու կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ։ Որպես երկիր, որը կարողացել է հակամարտող կողմերին մի քանի անգամ նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ, Թուրքիան կարող է իր ներդրումն ունենալ խաղաղ բանակցություններում, այդ թվում՝ ընդունել դրանք իր մոտ, և որ կարևոր է սկսել բանակցային գործընթաց, որը չի բացառում հակամարտության երկու կողմերին։

Էրդողանը նաև հայտարարել է, որ պաղեստինցիներին Եգիպտոս, Հորդանան կամ որևէ այլ երրորդ երկիր տեղափոխելու Թրամփի ծրագիրը չի կարող ընդունվել:

Էրդողանն ու Մակրոնը պայմանավորվել են նոր ժամանակահատվածում ավելի համակարգված աշխատանքի մասին՝ որպես ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների առաջնորդներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում