Եվրոպական բիզնեսին արգելվում է ռուսական ընկերությունների հետ ցանկացած շփում պահպանել

Եվրոպական բիզնեսին արգելվում է ռուսական ընկերությունների հետ ցանկացած շփում պահպանել

Եվրամիությունը հակառուսական պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակում եվրոպական ընկերություններին արգելել է գործողություններ իրականացնել ռուսական վեց օդանավակայանների և հինգ նավահանգիստների հետ: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։

Ըստ տեքսի բովանդակության՝ գործարքների լիակատար արգելք է սահմանվում «ռուսական ենթակառուցվածքի որոշակի օբյեկտների, այդ թվում ՝ երկու Մոսկվյան՝ Վնուկովո և Ժուկովսկի, չորս տարածաշրջանային օդանավակայանների, Վոլգայի Աստրախանի նավահանգստի, Կասպից ծովի Մախաչկալայի նավահանգստի, Բալթիկայում Ուստ-Լուգա և Պրիմորսկ նավահանգիստների, ինչպես նաև Սև ծովում Նովոռոսիյսկ նավահանգստի նկատմամբ»։

Պերմի, Նիժնեկամսկի, Եկատերինբուրգի և Պսկովի տարածաշրջանային օդանավակայանների հետ գործարքների արգելված լինելը հայտնի է դարձել Եվրամիության Պաշտոնական ամսագրում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթը սահմանելու մասին ԵՄ Խորհրդի որոշման հրապարակումից հետո։

Ավելի վաղ ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ հաստատվել էր, որ օբյեկտները պատժամիջոցների ցուցակում հայտնվել են ռազմական տեխնիկայի տեղափոխման և սահմանափակումները շրջանցելու համար:

Պատժամիջոցների 16-րդ փաթեթում սև ցուցակում ընդգրկված է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձ:
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սկսել է սահմանել 2014 թվականի մարտից։ Վերջին՝ պատժամիջոցների 15-րդ փաթեթն, ընդունվել է 2024 թվականի դեկտեմբերի 16-ին։ Եվրամիության՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ներկայի ռեժիմն իր ծավալով ռեկորդային է, ներառում է շուրջ 700 տարբեր սահմանափակող միջոց, սև ցուցակներում ընդգրկված են ավելի քան 2 հազար Ռուսաստանի քաղաքացի և ընկերություն:

Բոլոր ֆիզիկական անձանց արգելվում է մուտք գործել ԵՄ, նրանց ակտիվները ենթակա են արգելափակման։ Ինչ վերաբերում է ընկերություններին, ապա բացի ակտիվների արգելափակումից, եվրոպական բիզնեսին արգելվում է նրանց հետ ցանկացած շփում պահպանել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում