«Հըզբոլլահ»-ը մերժում է Թրամփի առաջարկները

Նմանատիպ
Լիբանանյան շիա ռազմաքաղաքական «Հըզբոլլահ» շարժումը հակազդելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածից պաղեստինցի բնակչությանը տեղափոխելու ծրագրին: Այդ մասին հայտարարել է «Հըզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմն իր տեսաուղերձում, որը հեռարձակվել է Բեյրութում շարժման նախկին գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլայի հուղարկավորության արարողության ժամանակ:
«Պաղեստինը մեր կողմնացույցն է, և մենք դիմակայելու ենք Գազայի հատվածից պաղեստինցի ժողովրդին տեղափոխելու Թրամփի նախագծին»,- ասել է Քասեմը:
Նա նշել է, որ «Հըզբոլլահ» շարժումն իրեն իրավունք է վերապահում դիմադրելու Իսրայելին և Արեւմուտքին՝ իր շահերին համապատասխան, և հետևելու է լիբանանյան պետության՝ Լիբանանը պաշտպանելու քայլերին: Գլխավոր քարտուղարի խոսքով՝ «Հեզբոլլահը» հավատում է, որ լիբանանյան բանակը կխաղա իրեն վերապահված դերը երկրի պաշտպանության գործում:
«Մենք կմասնակցենք ուժեղ եւ արդար պետության կառուցմանը եւ կնպաստենք նրա վերածննդին»,- ասել է Քասեմը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում