Հռոմի պապի կլինիկական վիճակում, չնայած ծանրությանը, աննշան բարելավում կա

Հռոմի պապի կլինիկական վիճակում, չնայած ծանրությանը, աննշան բարելավում կա

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կլինիկական վիճակում, չնայած ծանրությանը, աննշան բարելավում կա, այս մասին vaticannews.va-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Վատիկանի մամուլի ծառայությունը:

Նշվել է, որ շնչառական խանգարման որևէ դեպք չի գրանցվել, իսկ որոշ լաբորատոր հետազոտություններ ցույց են տվել բարելավում:

Նրա երիկամային թեթև անբավարարության մոնիտորինգը ոչ մի մտահոգություն չի առաջացրել։ Թթվածնային թերապիան շարունակվում է, թեև հոսքի և թթվածնի մի փոքր կրճատված մակարդակով:

Հաշվի առնելով կլինիկական պատկերի բարդությունը՝ բժիշկները պահպանում են իրենց զգուշավոր կանխատեսումը։

Հիշեցնենք, որ 88-ամյա Հռոմի պապը բրոնխիտով հոսպիտալացվել էր փետրվարի 14-ին: Այնուհետև հաղորդվել էր, որ պոնտիֆիկոսի մոտ երկկողմանի թոքաբորբ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում