Արցունքների ֆանտաստիկ կառուցվածքը տարբեր հոգեվիճակների և զգացողությունների ժամանակ. լուսանկարներ
Նմանատիպ
Facebook-ի Հոգեբանություն էջը գրել է.
ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ ՄԱՆՐԱԴԻՏԱԿԻ ՏԱԿ
Ռոուզ-Լին Ֆիշերի հետազոտությունները ցույց տվեցին, որ, օրինակ, ուրախության ու վշտի արցունքները միանգամայն տարբեր են: Նա հաստատեց դա մանրադիտակի օգնությամբ: Ֆիշերը հայտնաբերեց, որ գոյություն ունի նվազագույնը 100 տեսակի արցունք: Այսպես՝ աչքի խոնավացման արցունքները միանգամայն տարբերվում են սոխը մաքրելիս առաջացող արցունքներից, իսկ հիստերիկ ծիծաղի արցունքները նույնիսկ նման չեն հոգեկան ցավի արցունքներին: Ինչպես ձյան փաթիլները կամ մատնահետքերն են միշտ տարբեր, այնպես էլ տարբեր տիպի արցունքների մեջ կա ահռելի տարբերություն: Ահա տարբեր տիպի արցունքների մի քանի նկար, որտեղ ակնառու երևում է այս ամենը: Իսկ որի՞ կառուցվածքն է ձեզ ավելի շատ դուր գալիս:
/աղբյուր՝ lifter.com.ua/
Անակնկալ հանդիպման արցունքներ:
Բաժանման արցունքներ:
Ծիծաղի արցունքներ:
Հույսի արցունքներ:
Նոստալգիայի արցունքներ:
Ռեֆլեքսային արցունքներ:
Սոխը մաքրելու արցունքներ:
Վշտի արցունքներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում