Իլոն Մասկը գլխավորել է սուպերմիլիարդատերերի վարկանիշը․ ուլտրահարուստները 24-ն են. WSJ

Նմանատիպ
DOGE-ի ղեկավարի կարողությունը գնահատվում է 419,4 մլրդ դոլար։
Սուպերմիլիարդատերերի վարկանիշը գլխավորել է ԱՄՆ կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացման գերատեսչության (DOGE) ղեկավար Իլոն Մասկը։ Ցուցակում ամբողջ աշխարհից ընդգրկված է ընդամենը 24 մարդ։ Այս մասին գրում է The Wall Street Journal թերթը՝ հղում անելով Altrata վերլուծական ընկերության տվյալները։
Ըստ Altrata-ի՝ այսօր կարելի է խոսել ծայրահեղ հարուստ մարդկանց նոր կատեգորիայի՝ սուպերմիլիարդատերերի առաջացման մասին, որոնցից յուրաքանչյուրի կարողությունը գնահատվում է մինիմում 50 մլրդ դոլար։
Altrata-ն ամբողջ աշխարհից այս ցուցակում ընդգրկել է 24 մարդու։ Վարկանիշի առաջին տեղում է SpaceX, Tesla և X ընկերությունների ղեկավար էլոն Մասկը, որի կարողությունը գնահատվում է 419,4 մլրդ դոլար:
Նրան հաջորդում են Amazon օնլայն-ռեթեյլերի հիմնադիր Ջեֆ Բեզոսը 263,8 մլրդ դոլար կարողությամբ, լյուքս դասի LVMH հսկայի սեփականատեր Բեռնար Առնոն 238,9 մլրդ դոլար կարողությամբ, Oracle տեխնոլոգիական ընկերության ղեկավար Լարի Էլիսոնը 237 մլրդ դոլար կարողությամբ և Meta կորպորացիայի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը 220,8 մլրդ դոլար կարողությամբ:
Աշխարհի 24 ամենահարուստ մարդկանց բաժին է ընկնում 3,3 տրիլիոն դոլար, Altrata-ն հաշվարկել է, որ այն համեմատելի է Ֆրանսիայի անվանական ՀՆԱ-ի հետ։ Ցուցակում ընդգրկված 16 մարդու կարողությունը գերազանցում է 100 մլրդ դոլարը։ Ընդ որում, եթե 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին ամենահարուստ մարդիկ արդյունաբերողներ էին, ապա ներկայիս սուպերմիլիարդատերերի մեծ մասն իրենց կապիտալը վաստակել է տեխնոլոգիական ոլորտում աշխատելով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում