ԵՄ-ն մտադիր է Ուկրաինայում գրաֆիտ արդյունահանել՝ իր կարիքների 10%-ը ծածկելու համար
26/02/2025 16:18

Նմանատիպ
Եվրամիությունը պնդում է, որ Կիեւը կատարի 2021 թվականի փոխըմբռնման հուշագիրը, ներառյալ գրաֆիտի արդյունահանման նախագիծը, որպեսզի մինչև 2030 թվականը ծածկի եվրոպական պահանջների 10%-ը այդ հանքանյութով։
Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխղեկավար Ստեֆան Սեժուրնեն Բրյուսելում կայացած ճեպազրույցում ՝ մեկնաբանելով փետրվարի 24-ին Կիև կատարած իր այցի արդյունքները:
«Կիևում ես ընդգծել եմ այդ փաստաթղթի կատարման անհրաժեշտությունը։ Այն ներառում է մի շարք ծրագրեր, այդ թվում՝ գրաֆիտի հանքարդյունաբերության։ Մենք հույս ունենք, որ դա թույլ կտա մինչև 2030 թվականի վերջը փակել ԵՄ-ի կարիքների մինչև 10%-ը»,- ասել է Սեժուրնեն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում