ԱՄՆ-ն անդրադարձել է Կիևին միջուկային զենք տրամադրելու առաջարկին

ԱՄՆ-ն անդրադարձել է Կիևին միջուկային զենք տրամադրելու առաջարկին

ԱՄՆ-ն լուրջ չի ընդունում Ուկրաինային միջուկային զենքով ապահովելու առաջարկները: Այս մասին հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն, անդրադառնալով Վլադիմիր Զելենսկու այն պնդումներին, որ եթե Ուկրաինան հրաժարվի անդամակցել ՆԱՏՕ-ին, միջուկային զենքի տրամադրումը կարող է ծառայել որպես անվտանգության երաշխիքներ։

«Չեմ կարծում, որ ինչ-որ մեկն Ուկրաինայի կողմից արված այդ առաջարկը լուրջ կընդունի, ինչպես չեմ կարծում նաև, որ նրանց միջուկային զենքով զինելը խնդրի լուծում է»,- ասել է Ռուբիոն։

ԱՄՆ պետքարտուղարը նման պահանջն անիրատեսական է անվանել։ «Ավելի քիչ միջուկային տերություններ են պետք, այլ ոչ թե ավելին»,- նշել Է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում