ԱՄՆ-ը դադարեցնում է USAID-ի Աֆրիկայի էլեկտրաֆիկացման ծրագիրը

Նմանատիպ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դադարեցնում է Power Africa ծրագրի ֆինանսավորումը, որն ուղղված է Սահարայից հարավ ընկած Աֆրիկայի երկրներում էլեկտրաէներգիայի արտադրության հզորությունների ավելացմանը։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ նրա տեղեկությունների՝ Power Africa նախագծերի իրականացման համար պատասխանատու աշխատակիցների մեծ մասը հեռացվել է աշխատանքից։ Ծրագիրը նախաձեռնվել էր 2013 թվականին՝ ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Բարաք Օբամայի կողմից։ Power Africa-ի նախագծերն իրականացվել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցներով։
«ԱՄՆ-ի հետաքրքրություններին համապատասխան ծրագրերը կշարունակեն գոյություն ունենալ, իսկ եթե չեն համապատասխանում՝ գոյություն չեն ունենա»,- այս մասին Bloomberg-ին հայտնել են Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունից։
Հունվարի 20-ին Թրամփի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ամերիկյան կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացման գերատեսչությունը (DOGE), որը ղեկավարում է Իլոն Մասկը, ձեռնամուխ է եղել բյուջեի ծախսերի մասշտաբային ստուգմանը։ Փետրվարի 3-ին դադարեցվել է 1961 թվականին ստեղծված USAID-ի աշխատանքը։
Ավելի վաղ Թրամփը գործակալության գործունեությունն անվանել էր խարդախ և կոռուպցիոն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում