«Ֆազի»` Սերգեյ Գրիգորյանի, սպանության գործով կալանավորված «Չաղ Ռուստամը» ազատ է արձակվել

«Ֆազի»` Սերգեյ Գրիգորյանի, սպանության գործով կալանավորված «Չաղ Ռուստամը» ազատ է արձակվել

«Ֆազի»` Սերգեյ Գրիգորյանի սպանության գործով կալանավորված «Չաղ Ռուստամը»` Ռուստամ Ստեփանյանը, ազատ է արձակվել:

Պաշտպան Գեղամ Հակոբյանը հայտնել է, որ դատարանը բավարարեց իրենց միջնորդությունը, և Ստեփանյանն ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից:

«Ռուստամ Ստեփանյանն ազատության մեջ է.

Քիչ առաջ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը` Մ. Մելքոնյանի նախագահությամբ, բավարարեց մեր միջնորդությունը` սպանության կազմակերպման մեջ հանիրավի մեղադրվող մեր պաշտպանյալին ազատ արակեց և կիրառեց այլընտրանքային խափանման միջոց:

Ռ. Ստեփանյանն ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճում»,- գրել է փաստաբանն իր ֆեյսբուքյան էջում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում