Samsung-ը քվանտային պաշտպանության չիպեր է ստեզծում՝ հարձակումների դեմ

Samsung-ը քվանտային պաշտպանության չիպեր է ստեզծում՝ հարձակումների դեմ

Samsung կորպորացիան հայտարարել է սմարթֆոնների համար առաջին չիպի ստեղծման մասին` ապարատային հետքվանտային գաղտնագրությամբ (PQC): Այս մասին ընկերությունը մամուլի հաղորդագրություն է տեղադրել իր կայքում։

Սմարթֆոնի տվյալների պաշտպանության պրոցեսորը ստացել է S3SSE2A անվանումը։

Ներկայացված միկրոսխեման պետք է ապահովի տվյալների պաշտպանությունը սպառնալիքներից, ի կողմից ուղղված , որոնք չարագործներն իրենց հարձակումների համար օգտագործում են քվանտային համակարգիչներ։

Կորպորացիայում բացատրել են, որ արդեն իսկ 2028 թվականին տվյալների պաշտպանության և գաղտնագրման գոյություն ունեցող համակարգերն անզոր կլինեն քվանտային համակարգիչների կիրառմամբ հարձակումների դեմ։

Այսպես, այժմ հաքերները կազմակերպում են նմանատիպ գրոհներ՝ «հավաքել հիմա, վերծանել ավելի ուշ» (HNDL), որոնց ժամանակ տվյալները նախ գողանում են, իսկ հետո սկսում վերծանել։ Քվանտային համակարգիչների դեպքում անհայտ անձինք կարող են վերծանել տեղեկատվությունը հենց հարձակման ընթացքում, հենց դրանց էլ պետք է հակազդեն PQC չիպերը:

Ընկերության ինժեներները պարզաբանել են, որ S3SSE2A-ն ապահովելու է անվտանգություն ինչպես ապարատային, այնպես էլ ծրագրային մակարդակում: «Արհեստական բանականությամբ (ԱԲ) ավելի բարդ հարձակումները, քվանտային հաշվարկներով և այլ չնախատեսված գրոհները, ցավոք, անխուսափելի են, իսկ դա նշանակում է, որ սմարթֆոնների արտադրողները պարտավոր են առաջ անցնել հաքերներից՝ ապահովելով սարքերի անվտանգությունը»,-ընդգծել են Samsung-ում։

SamMobile պարբերականի լրագրողները հիշեցրել են, որ Samsung Galaxy S25-ի անոնսի ժամանակ կորեական կորպորացիայում հայտարարել են, որ հեռախոսն ունի PQC աջակցություն։ Սակայն հայտնի չէ՝ արդյոք S3SSE2A-ն արդեն տեղադրված է սարքում, թե չիպը կհայտնվի միայն ապրանքանիշի ապագա գաջետներում:

IDC-ի հետազոտողները պարզել են, որ սմարթֆոնների համաշխարհային շուկան 2025-ին կշարունակի աճել՝ ավելանալով 2,3%-ով, հասնելով 1,26 միլիարդ միավորի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում