Եվրոպական երկրները որոշել են «Վերազինման բանկ» ստեղծել. FT

Եվրոպական երկրները որոշել են «Վերազինման բանկ»  ստեղծել. FT

Եվրամիության երկրները քննարկում են Եվրոպայի վերազինման բանկի և պաշտպանական համաեվրոպական ֆինանսավորման հիմնադրամի ստեղծման մասին։

Այս մասին, հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին, հայտնել է Financial Times (FT) թերթը։

Նշվում է, որ Յոհանեսբուրգում G20-ի նիստում հավաքված եվրոպական երկրների ֆինանսների նախարարները քննարկում են վերազինման բանկի կամ ընդհանուր հիմնադրամի ստեղծման մասին՝ Մեծ Բրիտանիայի մասնակցությամբ։ Պաշտոնյաներից մեկը պարբերականին ասել է, որ իրադարձությունները զարգանում են սրընթաց։

Ակնկալվում է, որ վերազինման բանկը կստեղծվի վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի օրինակով։
Նախնական տվյալներով՝ նոր բանկը վարկեր կտրամադրի ռազմական տեխնիկայի ձեռքբերման, ինչպես նաև պաշտպանական ոլորտում արդյունաբերական նախագծերի համար։

Վարկը կտրամադրվի ինչպես մասնավոր հատվածին, այնպես էլ կառավարություններին: Լեհաստանը, որն այժմ նախագահում է ԵՄ-ում, հավանություն է տվել առաջարկին։

FT-ն նաև գրում է, որ Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի մասնակցությամբ ընդհանուր հիմնադրամը կարող է ստեղծվել ավելի շուտ, քան բանկը, քանի որ դրա մասշտաբները սահմանափակ են:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ում հայտարարել էին Եվրոպայում զինամթերքի կրիտիկական պակասի մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում