Նոր զարգացման բանկի շրջանակում ԲՐԻԿՍ-ը պայմաններ կստեղծի ներդրումների համար

Նոր զարգացման բանկի շրջանակում ԲՐԻԿՍ-ը պայմաններ կստեղծի ներդրումների համար

Նոր ներդրումային պլատֆորմի պարամետրերի մշակման համար ԲՐԻԿՍ-ի երկրները նոր զարգացման բանկի հարթակում կարող են աշխատանքային խումբ ստեղծել։ Այս մասին ասվում է Ռուսաստանի ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ, որում ամփոփվել է ԲՐԻԿՍ-ի երկրների ֆինանսների փոխնախարարների և Կենտրոնական բանկերի կառավարիչների առաջին հանդիպման արդյունքների մասին։

«ԲՐԻԿՍ-ի երկրների ղեկավարների 2024 թվականի հոկտեմբերին Կազանի գագաթնաժողովում ձեռք բերած պայմանավորվածություններն իրագործման նպատակով առաջարկվում է զարգացման նոր բանկի հարթակում ձևավորել աշխատանքային հետազոտական խումբ՝ նոր ներդրումային հարթակի պարամետրերի համակողմանի մշակման համար։ Այն թույլ է տալու հաջորդ տասնամյակների ընթացքում զգալիորեն մեծացնել ներդրումային հոսքերը դեպի ԲՐԻԿՍ և Գլոբալ Հարավ»,- հայտարարել է ՌԴ նախագահի փորձագիտական վարչության պետ Դենիս Ագաֆոնովը։

Միավորման երկրների Կենտրոնական բանկերի ուշադրության կենտրոնում 2025 թվականին կլինեն նաև անցումային ֆինանսավորման և ֆինանսական տեխնոլոգիաների զարգացման հարցերը:
Նոր զարգացման բանկը 100 մլրդ դոլար կապիտալով և Շանհայում կենտրոնակայանով ստեղծվել է 2014 թվականին BRIC-ի երկրների՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և ՀԱՀ-ի կողմից։ Բանկի գործունեության նպատակը ԲՐԻԿՍ պետություններում և զարգացող երկրներում ենթակառուցվածքային և կայուն զարգացման նախագծերի ֆինանսավորումն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում