Եվրոպացիները «կարող են փորձել պատասխանել, բայց նրանք հաջողության չեն հասնի»․ Թրամփ

Նմանատիպ
Առևտրային պատերազմում հաղթողներ չկան, Եվրամիությունն անպատասխան չի թողնի ԱՄՆ-ի կողմից չհիմնավորված սակագները և կպաշտպանի իր ձեռնարկություններն ու սպառողներին: Այս մասին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է Նյու Դելի կատարած այցի ընթացքում:
«Առևտրային պատերազմում հաղթողներ չկան։ Ամենից շատ տուժում են աշխատողները, ընկերությունները և միջին խավը երկու կողմից»,- ասել է նա Times of India թերթին տված հարցազրույցում։ Լյայենը պատասխանել է ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի սպառնալիքի մասին հարցին:
«Իհարկե, Եվրոպան բաց է երկխոսության և փոխշահավետ համաձայնությունների համար, բայց անհիմն սակագներն անպատասխան չեն մնա։ Մենք կպաշտպանենք մեր աշխատողներին, ձեռնարկություններին և սպառողներին», – ընդգծել է ֆոն դեր Լյայենը։
Թրամփի հայտարարությունից հետո Եվրահանձնաժողովը և ԵՄ անդամ երկրները շտապ խորհրդակցություններ են սկսել «տարբեր մակարդակներում»:
Թրամփը փետրվարի 26-ին Վաշինգտոնում իր կաբինետի առաջին նիստում հայտարարել է, որ ԵՄ-ից ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու որոշումն արդեն ընդունվել է և շուտով կհրապարակվի, դրանք կհասնեն 25%-ի և կանդրադառնան ոչ միայն ավտոմեքենաներին, այլև «մնացած ամեն ինչի վրա»։
Պատասխանելով ԵՄ-ի հնարավոր արձագանքի մասին լրագրողների հարցերին՝ քաղաքական գործիչն ասել է, որ եվրոպացիները «կարող են փորձել պատասխանել, բայց նրանք հաջողության չեն հասնի»։
Եվրահանձնաժողովը դրանից հետո խոստացել է, որ Եվրամիությունը «անհապաղ և հաստատակամորեն կպատասխանի» ամերիկյան մաքսատուրքերին։ Դրանից մի քանի ժամ առաջ Եվրամիության և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական սկանդալ է տեղի ունեցել։
Եվրահանձնաժողովը ստիպված է եղել հայտարարել, որ համայնքի արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Կայա Կալասի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, որի համար Նա փետրվարի 26-27-ին մեկնել էր Վաշինգտոն, չեղյալ է հայտարարվել գրաֆիկների անհամապատասխանության պատճառով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում