Հսկայական ցունամի է կանխատեսվել Անտարկտիդայում սառցադաշտերի հալման պատճառով

Հսկայական ցունամի է կանխատեսվել Անտարկտիդայում սառցադաշտերի հալման պատճառով

Գիտնականները հսկայական ցունամի են կանխատեսել Անտարկտիդայում սառցադաշտերի հալման պատճառով: Դրանք կարող են առաջացնել կլիմայի փոփոխության հետևանքով ստորջրյա սողանքներ։ Այս մասին գրում Է Nature Communications-ը։

Մասնագետները հորատել են ծովի հատակի միջուկները և հայտնաբերել նստվածքների չամրացված շերտեր, որոնք արդեն օվկիանոսում առաջաց նում են զանգվածային ալիքներ են։

Ըստ գիտնականների՝ այդ շերտերը ձևավորվել են մոտ երեք և 15 միլիոն տարի առաջ, այն ժամանակ Անտարկտիդայի շուրջ ջրի ջերմաստիճանը երեք աստիճանով բարձր էր, քան ներկայումս:

Փորձագետները նախազգուշացրել են, որ կլիմայի գլոբալ տաքացումը շարունակում է փոփոխություններ առաջացնել անտարկտիդյան սառցադաշտերում, ինչը մեծացնում է ստորջրյա աղետների ռիսկերը:

Ավելի վաղ իսպանացի գիտնականները Անտարկտիդայի ընդերքում մեթանի զգալի արտանետումներ էին հայտնաբերել: Նրանք պնդում են, որ գտածոն կարող է «ռումբ դառնալ մոլորակի կլիմայի համար»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում