Էժան iPhone-ները կթողարկվեն ամեն տարի

Նմանատիպ
Apple կորպորացիան մտադիր է ամեն տարի թողարկել ոչ թանկարժեք սմարթֆոններ։ Այս մասին հայտնում են CIRP գործակալության վերլուծաբանները։
Մասնագետները նշել են, որ փետրվարի 19-ին ներկայացված iPhone 16e-ի մեկնարկային արժեքը կազմում է 599 դոլար։ Սա iPhone SE -ի համեմատ, որն արժեցել է 429 դոլար, թանկ է, բայց և էժան է iPhone 16-ից, որի արժեքն է՝ 799 դոլար։
CIRP-ի փորձագետները վստահ են, որ 2026 թվականի փետրվար-մարտ ամիսներին ամերիկյան ընկերությունը կներկայացնի iPhone 17e-ն։ Այս սմարթֆոնն ավելի էժան կլինի, քան iPhone 17 սերիայի մյուս սմարթֆոնները և կունենա բազմաթիվ գործառույթներ։
Գործակալության մասնագետները հիշեցրել են նաև ավելի վաղ թողարկված Apple-ի այլ էժան հեռախոսների՝ iPhone 5C-ի և iPhone SE-ի մասին: Ըստ մասնագետների՝ 2013-2014 թվականների առաջին մի քանի եռամսյակների ընթացքում iPhone 5C-ը կազմել է Apple-ի բոլոր սմարթֆոնների վաճառքի ավելի քան մեկ քառորդը։
CIRP-ի մասնագետները կարծում են, որ շուկայի մասնաբաժինը չկորցնելու համար Apple-ին անհրաժեշտ է ամեն տարի թողարկել փոխզիջումային սարքեր։
Փետրվարի 27-ին խոշոր IT-հրատարակչությունները և բլոգերները հրապարակեցին Apple-ի նոր սմարթֆոնի ակնարկները։
Լրագրողները նշել են iPhone 16e-ի բավարար կատարողականության մասին, սակայն դժգոհել են մեկ տեսախցիկի առկայությունից և լիցքավորման MagSafe-ի բացակայությունից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում