Բաքուն արձագանքել է շինծու դատավարության վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը

Բաքուն արձագանքել է շինծու դատավարության վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է  ՀՀ ԱԳՆ այսօրվա հայտարարությանը, այն է, թե «Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կտրականապես մերժում և դատապարտում է Հայաստանի կողմից 2025 թվականի փետրվարի 28-ի հայտարարությունում հնչեցված անհիմն մեղադրանքները։ 

Այս հայտարարությամբ Երևանը փորձում է անջատողական ռեժիմի նախկին առաջնորդների և պատերազմական հանցագործությունների համար մեղադրվողների դատավարությունը ներկայացնել որպես իրենց իրավունքներն իբր ոտնահարող գործընթաց»։

Բաքվից պնդում են, թե իբր Ժնևի կոնվենցիաների, միջազգային օրենսդրության համաձայն՝ իրավունք ունեն հետաքննել ռազմական հանցագործությունները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

Բաքվից չեն դադարում ստել՝ նշելով, թե իբր հայ գերիների կալանքն ու դատավարությունը «չի խախտում» միջազգային իրավունքի ոչ մի նորմ, իսկ դատավարությունն ինքնին «թափանցիկ» է՝ մեղադրյալի իրավունքների «լիարժեք հարգմամբ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում