Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կաշխատեն Ուկրաինայի հրադադարի ծրագրի շուրջ. BBC

Նմանատիպ
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և, հնարավոր է, ևս մի քանի երկրներ աշխատեն Ուկրաինայի հետ հրադադարի ծրագրի շուրջ: Այս մասին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը:
«Մեծ Բրիտանիան, ինչպես նաև Ֆրանսիան և, հնարավոր է, մեկ կամ երկու այլ երկրներ, Ուկրաինայի հետ միասին կաշխատեն ռազմական գործողությունների դադարեցման ծրագրի վրա, այնուհետև մենք կքննարկենք այդ ծրագիրը ԱՄՆ–ի հետ»,- նշել է նա:
Սթարմերը նշել է կայուն խաղաղության երեք հիմնական տարրերը՝ Կիևի ուժեղ դիրքորոշումը, անվտանգության եվրոպական երաշխիքները և ԱՄՆ-ի աջակցությունը: Վարչապետի խոսքով ՝ կարևոր է խուսափել գործարքից, որը կարող է փլուզվել։ Դա հատկապես անհանգստացնում Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, ասել է Սթարմերը։
Սթարմերը հավելել է, որ Սպիտակ տանը Թրամփի և Զելենսկու միջև կոնֆլիկտից հետո ինքը ձգտում է վերականգնել երկխոսությունը և ԱՄՆ-ին ու Ուկրաինային վերադարձնել խաղաղության հասնելու գործընթացին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում