ԵՄ-ում Starlink-ի այլընտրանք կմշակվի

Նմանատիպ
Եվրամիությունը Starlink արբանյակային կապի համակարգի այլընտրանք է մշակում։ Այն կաշխատի միայն 2030 թվականին։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Թոմաս Ռենյերը։
Ռենյերն այս մասին խոսել է Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ԵՄ-ն կկարողանա՞ արդյոք անհրաժեշտության դեպքում փոխարինել Starlink-ն Ուկրաինայում։
«Ինչ վերաբերում է Starlink-ին, մենք այժմ քրտնաջան աշխատում ենք IRIS 2-ի ուղղությամբ։ Այն ամբողջությամբ կգործի միայն 2030 թվականին։ Իսկ առայժմ մենք մշակում ենք այլընտրանքային լուծում՝ GovSatCom-ը, որն իրենից ներկայացնում է անդամ-պետություններում գոյություն ունեցող արբանյակային հնարավորությունների համատեղ օգտագործում և միավորում։
Ուկրաինան արդեն իր հետաքրքրությունը հայտնել է GovSatCom-ի առավելությունների վերաբերյալ, և այժմ մենք ուսումնասիրում ենք այդ հարցը»,- ասել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում