Չինաստանն առաջին անգամ ԱՄՆ-ի դեմ հետաքննություն է սկսել

Նմանատիպ
Չինաստանի իշխանություններն առաջին անգամ հետաքննություն են սկսել՝ կապված երկրի հակադեմպինգային միջոցների շրջանցման հետ։ Այս մասին նշվում է Չինաստանի առևտրի նախարարության կայքում։
Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ընթացակարգերը նախաձեռնվել են համապատասխան ապրանքներ արտադրող չինական ընկերություններից ստացված դիմումի հիման վրա։ Նշվում է, որ Առևտրի համաշխարհային կազմակերպության շատ անդամներ նմանատիպ հետաքննությունների են դիմում՝ ազգային արդյունաբերության որոշակի հատվածների «արդյունավետ պաշտպանություն ապահովելու» համար։
Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ դիմումատուների ներկայացրած ապացույցներն իսկապես վկայում են հակադեմպինգային միջոցների հնարավոր շրջանցման մասին։
Ինչպես պնդում է չինական գերատեսչությունը, խախտումների հաստատման կամ հերքման աշխատանքները «իրականացվելու են օրենքին համապատասխան՝ հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի իրավունքները»։
Հետաքննության արդյունքներով նախատեսվում է կայացնել «օբյեկտիվ և անկողմնակալ որոշում»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում