Գիտնականներն արդեն պարզել են, թե երբ և որ դեպքում երկիրը կրկին ընկղմվի սառցե դարաշրջանում

Գիտնականներն արդեն պարզել են, թե երբ և որ դեպքում երկիրը կրկին ընկղմվի սառցե դարաշրջանում

Բնական կլիմայական ցիկլի դեպքում երկիրը կրկին կընկղմվի սառցե դարաշրջանում: Այս մասին հետազոտություն է հրապարակվել Science ամսագրում։

Գիտնականներն արդեն պարզել են, որ բնական կլիմայական ցիկլի դեպքում դա պետք է որ տեղի ունենա մոտ 10 հազար տարի հետո։

Նման եզրակացության է հանգել հետազոտողների միջազգային խումբը, այդ թվում են նաև Սանտա Բարբարայի Կալիֆոռնիայի համալսարանի մասնագետները։ Նրանք վերլուծել են երկրի մեկ միլիոն տարվա կլիմայական պատմությունը, օվկիանոսի ջերմաստիճանի տատանումները և սառցաշերտերի չափի փոփոխությունները՝ համապատասխանեցնելով մոլորակի ուղեծրի ցիկլային փոփոխություններին։

Ըստ ուսումնասիրության՝ վերջին 900 հազար տարվա ընթացքում յուրաքանչյուր սառցադաշտ գոյացել է կանխատեսելի ռիթմով։ Մարդկային ազդեցության բացակայության դեպքում երկիրն այժմ կգտնվեր կայուն միջսառցադաշտային փուլում։

Սակայն աշխատության հեղինակներն ընդգծում են, որ ածխաթթու գազի ինտենսիվ արտանետումներն արդեն փոխել են կլիմայական հետագիծը։ Հետազոտող Գրեգոր Կնորի խոսքով՝ մարդածին գործոնն արմատապես փոխել է կլիմայի դինամիկան և նման ժամկետներում վերադարձը «Սառցե դարաշրջան»-ի քիչ հավանական է

Հետևեք մեզ նաև Telegram-ում