Հունգարիան և ԱՄՆ-ը մտադիր են համագործակցել միջուկային էներգետիկայի ոլորտում

Նմանատիպ
Հունգարիան մտադիր է համագործակցել Միացյալ Նահանգների հետ միջուկային էներգետիկայի ոլորտում, այդ թվում՝ ամերիկյան Westinghouse ընկերության փոքր մոդուլային ռեակտորների օգտագործման հարցում:
Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն մարտի 4-ին Վաշինգտոնում պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո։
«Westinghouse-ը Միջուկային տեխնոլոգիաների համաշխարհային շուկայում առաջատար ընկերություններից մեկն է և կարող է կարևոր դեր ունենալ փոքր մոդուլային ատոմակայանների ստեղծման գործում, որոնք կարող են կառուցվել կարճ ժամանակում։ Այս փոքր էլեկտրակայանները կկարողանան հուսալիորեն մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա արտադրել էկոլոգիապես մաքուր եղանակով, ուստի մենք շահագրգռված ենք զարգացնել այս տեխնոլոգիան Westinghouse-ի հետ համագործակցությամբ»,- նշել է Սիյարտոն։
«Մարկո Ռուբիոյի հետ քննարկել ենք հունգարա-ամերիկյան էներգետիկ համագործակցության զարգացման հնարավորությունը, որում միջուկային էներգետիկան առաջնային ուղղություն է։ Եվ՛ Հունգարիան, և՛ Միացյալ Նահանգները կարևոր դեր են խաղում ատոմային էներգիայի մատակարարման անվտանգության ապահովման գործում, ուստի տեխնոլոգիական համագործակցությունն այս ոլորտում հեռանկարային է»,- գրել է ԱԳ նախարարը։
Փոքր մոդուլային ռեակտորներիի ստեղծումը համարվում է միջուկային էներգետիկայի հեռանկարային ուղղություններից մեկը։ Այդ տեխնոլոգիաների մշակմամբ ակտիվորեն զբաղվում է «Ռոսատոմ» պետական կորպորացիան, ինչպես նաև մի քանի եվրոպական և չինական ընկերություններ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում