Apple-ը դադարեցրել է 64 գիգաբայթ հիշողություն ունեցող տեխնիկայի վաճառքը

Apple-ը  դադարեցրել է 64 գիգաբայթ  հիշողություն ունեցող տեխնիկայի վաճառքը

Ամերիկյան Apple կորպորացիան դադարեցրել է 64 գիգաբայթ հիշողություն ունեցող տեխնիկայի վաճառքը: Այս մասին հայտնում է MacRumors պարբերականը։

Մարտի 4-ին Apple-ը ներկայացրել է 11-րդ սերնդի iPad-ը։ Բազային տարբերակում սովորական 64 գիգաբայթի փոխարեն պլանշետը ստացել է 128 գիգաբայթ հիշողություն։ Մասնագետների խոսքով՝ Apple-ն ամբողջությամբ դադարեցրել է 64 գիգաբայթ հիշողություն ունեցող սարքերի վաճառքը:

«Դա նշանակում է 64 գիգաբայթ դարաշրջանի ավարտը»,- կատակել են MacRumors-ի հեղինակները: Ըստ նրանց՝ Apple-ը չափազանց երկար է վաճառքում թողել ոչ մեծ կուտակիչ ունեցող գաջեթները։ 2025 թվականի մարտից այդ որոշակի տեսակի սարքերը դադարել են արտադրվել։

64 գիգաբայթ հիշողություն ունեին 3-րդ սերնդի iPhone SE սմարթֆոնները, որոնք փետրվարի վերջին արտադրությունից հանվեցին և փոխարինվեցին iPhone 16e-ով։ Մասնագետները նաև հիշեցրել են, որ 2024 թվականի վերջին ամերիկյան IT-հսկան դադարել է իր համակարգիչները համալրել 8 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ։ Mac մոդելները հասանելի են նվազագույնը 16 գիգաբայթ հիշողությամբ:

Փետրվարի վերջին CIRP գործակալության վերլուծաբանները հայտարարել էին, որ Apple-ը չի պատրաստվում հեռանալ էժան սմարթֆոնների շուկայից և տարեկան հասանելի սարքեր կթողարկի։2026 թվականին iPhone 16e-ի թողարկումից հետո ընկերությունը կներկայացնի iPhone 17e-ը

Հետևեք մեզ նաև Telegram-ում