Արժեքավոր բան է կոտրվել, Արևմուտքը պառակտված է. Ֆրանսիայի վարչապետ
05/03/2025 19:39

Նմանատիպ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև տեղի ունեցած փոխհրաձգությունը ցույց է տվել Արևմուտքի երկրների պառակտումը։ Այս մասին հայտարարել Է Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուն:
«Այն, ինչ տեղի ունեցավ ուրբաթ օրը մեր աչքի առաջ, այն է, որ ինչ-որ անսովոր արժեքավոր բան է կոտրվել, որում մենք ինքներս մեզ հաշիվ չէինք տալիս, բայց որը ծառայում էր որպես աշխարհի հանդեպ մեր տեսակետի այցեքարտ՝ Արևմուտքի միասնության և ինքնության գաղափարը»,-ասել է Բայրուն՝ ելույթ ունենալով խորհրդարանի առջև Ուկրաինայի իրավիճակի թեմայով:
Վարչապետի կարծիքով՝ այդ փոխհրաձգության զոհ են դարձել նաև Ուկրաինայի անվտանգությունն ու Եվրոպայի ու ԱՄՆ-ի միջև դաշինքի որոշակի գաղափարը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում