Հայաստանը չի կատարել որևէ գործողություն Բաքվում պահվող հայ պատանդների համար. փաստաբան

Հայաստանը չի կատարել որևէ գործողություն Բաքվում պահվող հայ պատանդների համար. փաստաբան

Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը նոր գրառում է արել X-ում, որում ասված է.

«Օրինակ, երբ ես ներկայացնում էի Իրանում երկու ամերիկացի պատանդի՝ sianamazi Սիա Նամազի և նրա հոր շահերը, ԱՄՆ-ն պետական բանագնաց էր նշանակել պատանդների հարցով, որն աշխատում էր այդ գործով, Սպիտակ տունը և Պետքարտուղարությունը, այդ թվում՝ պետքարտուղարը, պարբերաբար հանդիպում էին իմ հաճախորդների ընտանիքների հետ։ Իրանում Շվեյցարիայի դեսպանությունում Միացյալ Նահանգներն ուներ «ԱՄՆ շահերի բաժին», որը հանդես էր գալիս բանտերում պահման պայմանների բարելավման համար և փորձում էր վերահսկել դատական գործընթացները։

ԱՄՆ նախագահն ու պետքարտուղարը հանդես էին գալիս հրապարակավ, ամերիկացի դիվանագետները՝ իրենց դաշնակիցների հետ, հանդես էին գալիս ՄԱԿ-ում՝ օգնության խնդրանքով, ԱՄՆ աջակցություն էր խնդրում համաշխարհային կրոնական առաջնորդներից։ ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել իրանցի այն պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու էին պատանդառման համար։ Այս ամենը շատ ողջամիտ և համաչափ էր ԱՄՆ կողմից։

Այնուհանդերձ, ի զարմանս ինձ, որքանով որ կարող եմ ասել, Հայաստանը չի արել այս տարրական գործողություններից և ոչ մեկը Ադրբեջանում պահվող հայ պատանդների համար։

Հետևաբար, ես հարցնում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Դուք համաձա՞յն եք, որ նմանօրինակ գործողությունները ողջամիտ են և համաչափ կամ Դուք, իրոք, պնդո՞ւմ եք, որ այն ջանքերը, որոնք ձեռնարկվել են նախագահ Թրամփի կողմից՝ Բելառուսից՝ ամերիկացի Մարկ Ֆոգելին, և Վենեսուելայից՝ վեց ամերիկացի պատանդներին ազատ արձակելու հարցում ոչ խելամիտ և անհամաչափ էին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում