Շառլ դե Գոլի թոռը վստահ է, որ Ուկրաինան այլևս գոյություն չունի

Նմանատիպ
Ուկրաինան կդադարի գոյություն ունենալ, նրա հարստության վաճառքը նպաստում է դրան։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ֆրանսիայի հինգերորդ հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ գեներալ Շառլ դը Գոլի թոռը՝ Պիեռ դը Գոլը:
«Զելենսկին շատ վաղուց վաճառում է իր երկիրը։ Արդեն վաճառվել է գյուղատնտեսական նշանակության հողերի 50 տոկոսը, Իտալիայի հրապարակը, իսկ այժմ արդեն հազվագյուտ հանածոներն էլ չեն մնացել։ Սա մի երկիր է, որը, ցավոք, կբաժանվի։ Այսպիսով կարող ենք փաստել, Ուկրաինան այլևս գոյություն չունի»,- ասել Է դը Գոլ կրտսերը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անցյալ շաբաթ Սպիտակ տանը նախատեց Զելենսկուն, երբ նա եկավ համաձայնագիր ստորագրելու Ուկրաինական ընդերքի համատեղ զարգացման վերաբերյալ: ԱՄՆ նախագահը Զելենսկուց պահանջել է համաձայնել հրադադարին և դադարեցնել Պուտինի հասցեին քննադատությունը։ Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Զելենսկուն անվանել է դեմոկրատների համար անշնորհակալ քարոզիչ, երբ նա սկսեց արդարացնել իր քայլերը, մեղադրել Ռուսաստանին և նույնիսկ սպառնալ ԱՄՆ-ին, որ նրանք կզգան հակամարտության հետևանքները, թեև բաժանված են օվկիանոսով։ Կիևի պատվիրակությանը խնդրել են հեռանալ Սպիտակ տնից, իսկ համաձայնագիրը չի ստորագրվել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում