Գերմանիայում 76%-ով Tesla-ի վաճառքը «փլուզվել» է

Գերմանիայում 76%-ով Tesla-ի վաճառքը «փլուզվել» է

76%-ով Գերմանիայում Tesla էլեկտրամոբիլների գրանցումների թիվը տարեկան կտրվածքով նվազել է։ Այն, փետրվարի արդյունքներով հասել է 1429 միավորի: Այս մասին տեղեկություններ են փոխանցում երկրի Դաշնային ավտոմոբիլային գերատեսչության տվյալները։

էլեկտրամոբիլների ընդհանուր վաճառքն, ընդ որում, աճել է 17,7%-ով։ Ընկերության արդյունքն, այնպես որ, կապված չէ շուկայում տիրող իրավիճակի հետ։ Tesla-ի վաճառքը միայն հունվարին նվազել է 60%։

Այս բացասական դինամիկան նկատվում է Tesla-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Իլոն Մասկի քաղաքական ակտիվության ֆոնին։ Նա բացահայտ աջակցել է «Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրահեղ աջ գերմանական կուսակցությանը, որի հետ երկրի հիմնական քաղաքական ուժերը հրաժարվում են համագործակցել և միավորվել կոալիցիայում։

Հունվարին Tesla-ի վաճառքը Եվրոպայում նվազել է 45%-ով իսկ էլեկտրամոբիլների եվրոպական շուկան աճել է 37%-ով։

Ըստ ավտոէքսպերտների գնահատականների՝ ապրանքանիշի վաճառքի վրա ազդում են Մասկի հրապարակային գործողությունները, այն, որ վերջին կես տարում նա վերածվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամենակարկառուն կողմնակիցներից մեկը և այն, որ Թրամփի երդմնակալության արարողության ժամանակ Մասկի ժեստը հիշեցրել է նացիստական ողջույնը, որն այժմ ասոցացվում է մեքենաների հետ: Դրա հետ մեկտեղ, ապրանքանիշի իմիջի վատթարացումից բացի, ներդրողները կարծում են, որ միլիարդատերը չափազանց քիչ է ուշադրություն դարձնում հիմնական բիզնեսին

Հետևեք մեզ նաև Telegram-ում