Շվեդիան ևս 10 մլն դոլար կհատկացնի Համաշխարհային բանկի միջոցով Ուկրաինայի վերականգնման համար

Նմանատիպ
Շվեդիայի կառավարությունը որոշում է ընդունել Կիևին լրացուցիչ 100 մլն կրոն (գրեթե 10 մլն դոլար) հատկացնելու մասին: Այն կիրականացնի Համաշխարհային բանկի միջոցով։ Միջոցները կուղղվեն Ուկրաինայի վերականգնմանը և ենթակառուցվածքներում ապագա ներդրումներին։ Այս մասին հայտնում է կառավարության գրասենյակը:
«Միջոցները կարող են ուղղվել երկաթուղային համակարգի վերականգնմանը։ Այն կարևոր է Ուկրաինայի տնտեսության համար, քանի որ երկրի մեծ մասերին մատակարարում էր ապրանքներ, պաշարներ, ինչպես նաև օգտագործվում էր ուկրաինական հացահատիկն արտասահման արտահանելու համար։ Ուկրաինային աջակցությունը Շվեդիայի կողմից աճում է և կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ կլինի»,- նշել է արտաքին առևտրի և զարգացման նպատակով միջազգային համագործակցության նախարար Բենիամին Դուսան։
Աջակցության մասին հայտարարվել է Համաշխարհային բանկի նախագահ Աջայ Բանգայի Ստոկհոլմ կատարած այցի ժամանակ։ Նա այնտեղ էր գնացել Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների զարգացման նպատակով Ֆինանսների և միջազգային օգնության նախարարների հետ հանդիպմանը մասնակցելու նպատակով:
Վերջին երեք տարվա ընթացքում Շվեդիան Ուկրաինային 73 մլրդ կրոն (գրեթե 7,3 մլրդ դոլար) է հատկացրել քաղաքացիական և ռազմական աջակցության համար: Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ Ուկրաինայի վերականգնման կարիքները գնահատվում են ավելի քան 524 միլիարդ դոլար, ասվում է հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում