Թուրքիան ակնկալում է դառնալ Եվրոպայի անվտանգության երաշխավորը

Նմանատիպ
Իսրայելական «Hayom» թերթը գրում է, որ Թել Ավիվը Սիրիայում թուրքական ռազմաբազաների հիմնումը խոչընդոտելու խնդրանքով դիմել է ԱՄՆ-ին:
Նշվում է, որ Իսրայելը երկու մասով հավաստիացումներ է պահանջել ԱՄՆ-ից. նախ, որ Թուրքիան Սիրիայում ռազմաբազա չհիմնի, ինչպես նաև հակաիսրայելական քաղաքականություն չի վարի:
Թերթը ընդգծել է, որ Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակազմի հեռանալուց հետո թուրքական բանակը պատրաստվում է ուղղակի ներկայացություն ապահովել Սիրիայում:
Նույն օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» համագումարում։
Իր ելույթում Էրդողանը ընդգծել է, որ առանց Թուրքիայի Եվրոպայի անվտանգության ապահովումն անհնար է։
«Ակնկալում ենք, որ եվրոպացի մեր բարեկամները վերջապես առերեսվեն այս իրողության հետ և առաջ մղեն Եվրամիության ամբողջական անդամակցության գործընթացը»,- նշել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում