Ի՞նչն է եղել Բեթհովենի հիվանդությունների սրման գաղտնիքը

Նմանատիպ
Բեթհովենն անչափ սիրել է գինի խմել, իսկ դրա մեջ եղել է մի բան, որը կարող էր սրել նրա հիվանդությունները։
Ըստ գիտնականների՝ Լյուդվիգ վան Բեթհովենի առողջությունը կարող էր վատանալ կապարից թունավորման պատճառով: Այս մասին հայտնում է ZDF հեռուստաալիքը։
Գիտնականները փաստում են, որ նրա մազերի անալիզը ցույց է տվել ժամանակակից նորմերը զգալիորեն գերազանցող մետաղի կոնցենտրացիա։
Կոմպոզիտորը տառապում էր մարսողական լուրջ խնդիրներից և խլությունից։ Նրա հիվանդությունների պատճառները առեղծված էին մնում ավելի քան 200 տարի։ Քիմիական վերլուծության համար հետազոտողներն ուսումնասիրել են Բեթհովենի մազերից երկու իսկական թել՝ լուծելով ազոտաթթվի մեջ։ Ըստ հետազոտության արդյունքների՝հաստատվել է, որ օրգանիզմում կապարի մակարդակը կարող էր նպաստել նրա հիվանդությունների զարգացմանը։
Պատմաբանները նշում են, որ 19-րդ դարում կապարը լայնորեն օգտագործվում էր կենցաղում և խմիչքներում, ներառյալ՝ էժան գինիներում, որոնք Բեթհովենն օգտագործում էր ամեն օր։ Կապարը կարող էր հանգեցնել թունավոր մետաղի կուտակմանը և վատթարացնել դրա վիճակը: Գիտնականները, սակայն, վստահ չեն, որ հենց կապարն է դարձել կոմպոզիտորի խլության պատճառը, քանի որ լսողական խնդիրների առաջին նշանները նրա մոտ հայտնվել են դեռ 27 տարեկանում։
Մասնագետները կարծում են, որ Բեթհովենի առողջության ամբողջական պատկերը հնարավոր կլիներ պարզել միայն նրա աճյունների արտաշիրմման դեպքում, սակայն մոտ ժամանակներս դա քիչ հավանական է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում