Մոլդովան դարձել է եվրոյով վճարումների միասնական գոտու անդամ
07/03/2025 12:48

Նմանատիպ
Մոլդովան դարձել է եվրոյով վճարումների միասնական գոտու (SEPA) անդամ։ Այս մասին հայտնում է երկրի Ազգային բանկը։
«SEPA-ին միանալը պատմական պահ է և ակնհայտ ապացույց, որ Մոլդովան պատրաստ է համապատասխանել եվրոպական ամենաբարձր ֆինանսական չափանիշներին»,-ասվում է հանրապետության Ազգային բանկի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Հաղորդագրությունում նշվում է, որ այս քայլը կապահովի ինչպես քաղաքացիների, այնպես էլ իրավաբանական անձանց մուտքն ավելի ցածր գնով, արագ, անվտանգ վճարումների համակարգ։ Մասնավորապես, դա կօգնի նվազեցնել ծախսերը հարյուր հազարավոր մոլդովացի աշխատանքային միգրանտների համար, որոնք արտագնա աշխատանքի են մեկնել ԵՄ երկրներ:
Տեղեկացնենք, որ Ազգային բանկը SEPA-ին միանալու հայտ էր ներկայացրել 2024 թվականի հունվարի 30-ին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում