ԱՄՆ-ն Ուկրաինայից պահանջում է հրադադար կնքել Ռուսաստանի հետ
07/03/2025 15:40

Նմանատիպ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն Ուկրաինայից պահանջում է համաձայնել Ռուսաստանի հետ արագ հրադադարի: Նման պայման է առաջադրել Վաշինգտոնը Կիևի հետ օգտակար հանածոների արդյունահանման գործարքի ստորագրման համար: Այս մասին հայտնում է Bloomberg-ը ՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին:
Գործակալության զրուցակիցների խոսքով՝ ուկրաինական իշխանությունները պետք է նշեն հրադադարի և Մոսկվայի հետ բանակցությունների «հստակ ուղին»։Նրանք հստակեցրել են, որ այս լրացուցիչ պայմանները դարձել են փաստաթղթի ստորագրման հետաձգման հիմնական պատճառը, չնայած Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրապարակային հավաստիացումներին, որ իրենք պատրաստ են գործն ավարտին հասցնել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում