Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև կկնքվի վեցամսյա զինադադար
07/03/2025 17:20

Նմանատիպ
Հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպման օրակարգում կլինի հակամարտության կարգավորման գործարքը և վեցամսյա զինադադարը: Այս մասին հայտարարել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը:
«Մենք այժմ քննարկում ենք Էր Ռիադում կամ նույնիսկ Ջիդդայում ուկրաինացիների հետ հանդիպումը համակարգելու հնարավորությունը։ Քաղաքը կարող է փոխվել, բայց դա կլինի Սաուդյան Արաբիան, և ես կարծում եմ, որ գաղափարը խաղաղության համաձայնագրի հիմքը դնելն է և վեցամսյա հրադադարը»,- նշել է նա։
Ավելի վաղ Աքսիոս պորտալը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Ուիթքոֆը և Վաշինգտոնի ու Կիևի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ մարտի 12-ին կհանդիպեն Սաուդյան Արաբիայում՝ քննարկելու հրադադարի ռեժիմը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում