Մարտուն Գրիգորյանը ներկայացրել է Գյումրու ավագանու՝ իր ղեկավարած դաշինքը

Մարտուն Գրիգորյանը ներկայացրել է Գյումրու ավագանու՝ իր ղեկավարած դաշինքը

Աժ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հայտարարել է Գյումրու քաղաքապետի ընտրություններին «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքով մասնակցության մասին։ Գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ նա ներկայացրեց դաշինքի անդամներին, նրանց անցած ուղին և խոսեց տասնյակ տարիներ Գյումրի քաղաքում իր կատարած բարեփոխումների և ապագա ծրագրերի մասին։

Մարտուն Գրիգորյանի անցած քաղաքական ճանապարհը մշտապես եղել է համաքաղաքացիների աչքի առջև։ Նա այն պատգամավորն է, ում գործունեությունը մշտապես ուղղված է եղել քաղաքի հոգսերին և զարգացմանը։

«Մեր քաղաքը» դաշինքը ձևավորվել է «Հայրենիք» և «Միացյալ Հայաստան» կուսակցություններից։

Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանն արդեն 18 տարի քաղաքական դաշտում է, հմուտ է քաղաքական ուժերի ռեսուրսների արդյունավետ օգտագործման և բաշխման հարցում՝ ի շահ Գյումրի քաղաքի։ Նա մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում Գյումրու քաղաքաքապետի պաշտոնը ստանձնելու հավակնությանը։ Ընտրություններին մասնակցելն ինքնանպատակ չէ, քաղաքն ունի բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծելու համար Մարտուն Գրիգորյանն ու իր թիմը պատրաստ են վերցնել պատասխանատվություն և քրտնաջան աշխատել` քաղաքը բարեկարգելու և գյումրեցիների կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում.

Հետևեք մեզ նաև Telegram-ում