Կրակոց՝ Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկում. կա վիրավոր

Նմանատիպ
Մարտի 4-ին ոստիկանությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Օդամղիչ հրացանով կատարված կրակոցի հետադարձի հետևանքով «Ձախ ակնակապճի շրջանի ծակած վերք, օտար մարմին» ախտորոշմամբ «Գավառ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ոստիկանները պարզվել են, որ բուժօգնության տեղափոխվածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 14-ամյա Է․ Ս․-ն է։
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկաններն պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 12։50-ի սահմաններում, նշված գյուղի միջնակարգ դպրոցում ռազմագիտության դասաժամին Գեղարքունիքի մարզի բնակիչ 14-ամյա Ա․ Ի․-ն օդամղիչ հրացանից կրակել է, որի կոտորակը հարվածել է պատին և հետ է անդրադարձել՝ դիպչելով Է. Ս․-ի ձախ աչքի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Դեպքի փաստով ոստիկանության Գավառի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում