Սիրիայում 2 հայ է զոհվել
08/03/2025 18:42

Նմանատիպ
Սիրիահայ «Գանձասար» թերթը հայտնել է, որ Լաթաքիայում երկու հայ է սպանվել։
Երեկ՝ Լաթաքիայի մուտքի մոտ, հայր ու որդի՝ Անտուան և Ֆադի Բութրոսները, կրակոցների հետևանքով զոհվել են։ Նրանց հուղարկավորությունը տեղի կունենա այսօր՝ Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում։
«Գանձասար»-ը նաև հաղորդել է, որ գիշերվա ընթացքում կրակոցները Լաթաքիայում շարունակվել են։
Երեկ ցերեկը քաղաքում հանգիստ էր, սակայն ուշ գիշերվանից լարվածությունը կրկին թեժացել է, և մինչև առավոտ տարբեր խմբավորումներ փոխհրաձգություն են ունեցել հայկական թաղամասերի մոտ։
Համայնքային հաստատությունները շարունակում են փակ մնալ։
Բնակիչները ողջ օրը մնացել են տանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում