Ոչ «յաշիկ» ունենք, ոչ էլ՝ «Բրաբուս», մարմնագույն «յաշիկներ» ունենք, ինչի մեջ ապրանք ենք դնում. տնտեսվարող

Ոչ «յաշիկ» ունենք, ոչ էլ՝ «Բրաբուս», մարմնագույն «յաշիկներ» ունենք, ինչի մեջ ապրանք ենք դնում. տնտեսվարող

Այսօր՝ մարտի 10-ին, շրջանառության հարկով աշխատող տնտեսվարողները կրկին բողոք ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց։ Նրանցից մեկը լրագրողների հետ զրույցում նշել է, որ իրենք էկոնոմիկայի նախարարի հետ պայմանավորվածություն ունեն հանդիպելու, պետք է օր նշանակեն, հանդիպեն ու մի շարք հարցեր են դրել էկոնոմիկայի նախարարության հետ քննարկելու համար. հիմա սպասում են իրենց պատասխանին:

«Մեր նախարարությունները ոչ մեկ իրավասու չի ինչ-որ մի որոշում կայացնելու առանց գերագույն հրամանատարի: Էկոնոմիկայի նախարարն ասում է, որ դա մեր գործը չէ, մենք չենք կարող օրենքը կասեցնելու նման որոշում կայացնենք: Այդ դեպքում երևի մեր երկրին պետք չէ նման նախարարություն»,-ասել է տնտեսվարողը:

Նա նշել է, որ անընդհատ հավաքվելու են, իրենց ձայնը լսելի դարձնելու համար: «Ինչ մնում է նրան, որ պարոն Փաշինյանն ասում է, թե փոփոխությունները ճիշտ են, ասեմ՝ ի սկզբանե ժողովրդին մոլորության մեջ են գցել։ Երբ ասում են, որ եթե թղթավորեք ձեր ապրանքները, ընդհուպ մինչև 1%, դուք կարող եք ձեր հարկերը նվազեցնել, նման բան գոյություն չունի։ Տեսեք՝ յուրաքանչյուր տնտեսվարող ապրանքը թե կներմուծի, թե այդ թուղթ ասվածով կգնի, միայն այդ հատվածն է 1%, իսկ մնացածը՝ ոչ: Բայց չէ՞ որ այդ մարդը պետք է շահույթ էլ ունենա, ինչ-որ մարդա, պետք է չէ՞ գա X ապրանքի վրա»,- նշել է տնտեսվարողը:

Դիտարկմանն էլ, որ իրենց միջոցով մեծ բիզնեսների վրա են ուզում դուրս գալ, նա նշեց. «Իմ կարծիքով, խոշորներին իրենք լավ էլ ճանաչում են, լավ էլ գիտեն խոշորները ով են, թող իրենց վրա աշխատեն, ինչի՞ են փոքրերին նեղում»։

Հարցին՝ Փաշինյանն ասում է՝ «յաշիկ առ յաշիկ», Բրաբուս առ Բրաբուս պիտի հետ բերի, նրանց մեջ կա՞ն այդպիսի մարդիկ, որ քշում են «յաշիկ», տնտեսվարողն ասաց. «Չէ, իհարկե ոչ, չունենք բրաբուս մենք, ոչ էլ «յաշիկ» ունենք, միայն մարմնագույն «յաշիկներ» ունենք, ինչի մեջ ապրանք է առկա»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում