Wildberries-ը ծանրոցներ ուղարկելու ծառայություն կգործարկի

Wildberries-ը ծանրոցներ ուղարկելու ծառայություն կգործարկի

Wildberries և Rus միավորված ընկերությունն այսօրվանից՝ մարտի 10-ից, կգործարկի WB Track նոր ծառայությունը։ Վերջինիս օգնությամբ հաճախորդները կկարողանան ծանրոցներ ուղարկել պատվերների տրամադրման կետերի միջև(PVZ): Այս մասին գրում Է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը։

Այս պահին ծառայությունը հասանելի է պիլոտային ռեժիմով և թույլ է տալիս ծանրոցներ ուղարկել ՌԴ-ի մայրաքաղաքում և մարզերում։ Ապագայում Wildberries-ը և Russ-ը նախատեսում են ընդլայնել ծառայությունը։

Ընկերությունում պատմել են, որ WB Track-ի միջոցով գնորդները կկարողանան ինքնուրույն ձևակերպել առաքումը մոտակա հանձնման կետում։ Դա անելու համար մասնագետին պետք է ասել ցանկալի առաքման հասցեն, գնահատել ներդրման արժեքը և նշեքլ ստացողի մասին տեղեկատվությունը: Մասնագետը կասի դրա առաքման արժեքը և ժամկետները, հաճախորդին կուղարկի ծանուցում՝ տվյալները ստուգելու և վճարումը հաստատելու համար իր անձնական հաշվին՝ marketplace հավելվածում:

Առաքման ժամկետներն ու ծախսերը կախված են առաքման ուղղությունից և չափից։ Այսպիսով, Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ ապրանքները կառաքվեն մեկ օրում, իսկ Խաբարովսկ՝ ութ օրվա ընթացքում:

Ավելի վաղ Wildberries-ը մեկուկես անգամ ավելացրել էր կահույքի շուկայի մասնաբաժինը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում