Իրանը երբեք չի հրաժարվի միջուկային ծրագրից
10/03/2025 21:14

Նմանատիպ
Իրանը պատրաստ է քննարկել խաղաղ միջուկային ծրագրի հնարավոր ռազմականացման հետ կապված մտահոգությունները, բայց ոչ այն գաղափարները, որոնք հանգեցնում են դրա դադարեցմանը: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը:
«Եթե բանակցությունների նպատակը Իրանի միջուկային ծրագրի ցանկացած հնարավոր ռազմականացման հետ կապված խնդիրների լուծումն է, ապա այն կարող է քննարկման առարկա դառնալ: Սակայն, եթե նպատակը լինի Իրանի խաղաղ միջուկային ծրագրի ապամոնտաժումը, ապա նման բանակցություններ երբեք չեն կայանա»,- շեշտել է Իրանի առաքելությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում